Навигация



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

        Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն թանգարան ստեղծելու հիմքը դարձավ:
        Թանգարանն ստեղծվել է 1978թ.: Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին: Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր:


        Ցուցադրված են գեղանկաչության, ասեղնագործության, արծաթագործության, խեցեգործության, փայտի և մետաղի փորագրության նմուշներ, քարե, ոսկրե քանդակազարդ իրեր, գորգեր ու կարպետներ: Թանգարանն ունի ֆոնդապահոցներ, 4 մշտական ու 2 ժամանակավոր ցուցադրության սրահներ, գիտական, ցուցահանդեսների կազմակերպման և այլ բաժիններ Թանգարանը ոչ միայն հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում է ժողովրդական արվեստի ստեղծագործություններ, այլև օգնում է ժողովրդական վարպետներին, մշակութային կապեր հաստատում արտերկրի համանման հաստատությունների հետ, ցուցահանդեսներ կազմակերպում տարբեր քաղաքներում: Մասնաճյուղեր ունի Երևանում (փայտարվեստի) և Դիլիջանում: Թանգարանը 2008 թ-ին կոչվել է Հովհաննես Շարամբեյանի անունով:

;