Навигация



ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մ.Մաշտոցի անվան
հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

        Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ ԳՀԻ-ում պահպանվող ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է, մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:
        Այստեղ պահպանվում են թարգմանական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել: Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:


        Մատենադարանը տեղափոխվում է Երևան: Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, սակայն 1947-1953թթ. դադարեցվել էր։ 1953-ին շինարարությունը վերսկսվում է և 1959թ. ավարտվում: Նույն թվականին Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի և տեղակայվում նորակառույց շենքում: 1982-2008թթ. Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, 2008-ից՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը: Մատենադարանի 1959թ. նախատեսված աշխատանքային ծավալներն արդեն անբավարար են. միայն ձեռագրական ֆոնդն ավելացել է ավելի քան 6000 մատյանով, աննախադեպ մեծացել են արխիվային և գրադարանային ֆոնդերը։ Հաստատությունում պահպանման և վերականգնման համակարգերն արդիականացնելու և նոր տեխնոլոգիաներ ներդնելու նպատակով Մատենադարանի հիմնական շենքին կից կառուցվում է գիտական խոշոր համալիր:

;