Навигация



Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

        Տուն-թանգարանի հավաքածուն կազմում է 1317թանգարանային առարկա, որի զգալի մասը նվիրել է Մարինա Սպենդիարովան: Այն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր ու նամակներ, նոտաներ ու ձեռագրեր, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի ու գործունեության մասին:
        Դրանք ներկայացնում են նրա փոխհարաբերությունները 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մշակույթի խոշորագույն գործիչների հետ. ռուս կոմպոզիտորներ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով (Սպենդիարյանի ուսաուցիչը), Ա. Ս. Արենսկի, Ա. Կ. Գլազունով, Ց. Ա. Կյուի, գրողներ Մ. Ա. Գորկի, Ա. Չեխով ու Լ. Ն. Տոլստոյ, հայ գրողներ Հովհ. Թումանյան ու Ալ. Ծատուրյան, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյան ու Ռ. Մելիքյան, ճարտարապետ Ալ. Թամանյան, նկարիչներ Վ. Սուրենյանց, Մ. Սարյան և այլոք:


         Տուն-թանգարանն իրականացնում է մշակութային, գիտական, կրթական գործունեություն: Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն երեխաներին կապել տուն-թանգարանի հետ, նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդական միջոցառումներ. «Ռոմանսի երեկոներ», «պատանի սպենդիարանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն:

;