Навигация


           Արտաշեսյաններ.
               ՏԻԳՐԱՆ ՄԵԾ


     Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190 թ.) Սելևկյան բանակի կրած ծանր պարտությունից հետո, Մեծ Հայքն ու Ծոփքը վերականգնում են իրենց անկախությունը: Արտաշեսյանների տոհմի հիմնադիր Արտաշես I-ը (մ.թ.ա. 189-160 թթ.) մի շարք հաջող պատերազմների արդյունքում, ընդլայնում է Մեծ Հայքի թագավորության սահմանները` վերածելով այն ուժեղ պետության:

      Տիգրան II Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.) Մեծ Հայքի թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերության` հասնելով իր քաղաքական հզորության ամենաբարձր կետին: Հիմնականում ավարտելով հայկական հողերի` այդ թվում Ծոփքի միավորումը` Տիգրան II-ը, հաղթական պատերազմների արդյունքում և հենվելով Պոնտոսի թագավորության հետ դաշինքին, ընդլայնում է Մեծ Հայքի սահմանները: Միացնում է Ատրպատականը, Սելևկյան Ասորիքը, Կոմմագենեն, Կիլիկիան, Միջագետքը և այլ տարածքներ: