Навигация


        Վանի թագավորություն
               կամ Ուրարտու


     Ըստ պատմիչների` Մ.թ.ա. IX դարում Այրարատյան թագավորությունը մի շարք պարտություններ է կրում հզորացող Ասորեստանի դեմ պայքարում և թուլանում է: Ուժեղանում է մեկ այլ ցեղային միություն, որն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում քաղաքական գերիշխանությունը:

   Մ.թ.ա. 9-8-րդ դարերում Վանի թագավորությունը նշանակալիորեն ընդլայնում է իր սահմանները և Մենուայի, Արգիշտիի ու Սարդուր II-ի օրոք դառնում Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից մեկը: Այդ ընթացքում բուռն զարգանում են տնտեսությունը, արհեստները, քաղաքային կյանքն ու մշակույթը, ստեղծվում է ուրարտական հայտնի սեպագիրը: