Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...
Տարադրամ


      Ազգային տարադրամը դրամն է: Հայաստանում թղթադրամները և մետազադրամները կոչվում են դրամ: 10, 20, 50, 200, 500 դրամը մետաղադրամներն են, 1000, 5000, 20 000, 50 000 դրամը ` թղթադրդրամները: Բոլոր խանութներում և առևտրային կենտրոններում առևտուրն իրականացվում է ազգային տարադրամով` դրամով:

      Տարադրամի փոխանակման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա, քանի որ ամեն քայլին և խանութների մեծ մասում գործում են տարադրամի փոխանակման կետեր: Կարող եք ցանկացած տարադրամ փոխանակել առանց անձնագրի:

      Բանկերը գործում են 9.00-ից մինչև 16.00 աշխատանքային օրերին. որոշը բաց են նաև շաբաթ օրերը 10.00-ից մինչև 14.00: Կան տարադրամի փոխանակման կետեր, որոնք բաց են 09.00-ից մինչև 22.00 կամ 24.00 հանգստյան օրերին, տոներին և աշխատանքային օրերին: Տարադրադրամի փոխանակումը հնարավոր է նաև բանկերում, խոշոր հյուրանոցներում, փոխանակման կետերում: