Навигация

Լեզու
     Հայաստանի հանրապետության պաշտոնական լեզուն Հայերենն է: Գրասենյակային բոլոր աշխատանքները, նամակագրությունները, իրավական և այլ ընթացակարգերը իրականացվում են այս լեզվով:

   Բնակչության մեծամասնությունը ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին այնպես որ` ռուսախոս և անգլիախոս զբոսաշրջիկները Հայաստան այցի ընթացքում լեզվական արգելքների հետ կապված որևէ անհարմարություն չեն ունենա:

   Զբոսաշրջիկները կարող են օգտվել գիդ - թարգմանիչների ծառայություններից, որոնց կարելի է գտնել զբոսաշրջային ընկերություններում:

     Հասարակական վայրերում ցուցանակներն ու գովազդային պաստառները հիմնականում եռալեզու են` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ճանապարհային նշանները գրեթե ամենուր երկլեզու են` հայերեն և անգլերեն:

     Տուրիստական գործակալությունների և հյուրանոցների աշխատակիցները խոսում են մի քանի օտար լեզուներով: