Навигация














Վանքեր և մատուռներ

Գեղարդավանք




        Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է, մեր յուրօրինակ հնություններից մեկր։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել էքրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։

       Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, մինչև XIII դարը պահվում էր ս. Էջմիածինում։ Սակայն Հայաստանում, ներքին և արտաքին քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով, 13-րդ դարում, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածին է տեղափոխվում ավանդական Գեղարդը, որի հետևանքով էլ հետագայում անվանվեց Գեղարդ: Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանը այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ):
       

        13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և վերականգնում ներսում գտնվող շինությունները։

        1703թ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը: Վանքից արևմուտք «Օթեաց խաչ» սրբավայրն է, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը` «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»: Խոր վիրապի տոնակատարության օրը Սբ Զատկի կիրակիին հաջորդող կիրակին է: «Հարավային Հայաստան» տուրիստական փաթեթի սահմաններում կարող եք ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն և մշակույթին՝ այցելելով Խոր Վիրապ, Նորավանք, Արենի և Ջերմուկ:

;