Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ


 

      Հայկական ազգային խոհանոցը հազարամյակների ավանդույթներ ունի: Այն բոլոր ժամանակների քաղաքակրթությունների, կենցաղային կուլտուրայի պահանջներին համահունչ զարգացման մի ամբողջ էպոպեա է անցել:

      Մեր անապական օդն ու ջուրը, բնաշխարհը ապհովել են նրա յուրահատկություններն ու բազմազանությունը, անկրկնելի որակն ու համային, գունային առանձնահատկությունները: Հայ մարդու համար մշտապես կարևորվել է հյուրընկալության և հյուրասիրության մշակույթը, քանի որ այն նախևառաջ ազգային արժանապատվության խնդիր է:

      Գուցեև սա է այն ֆենոմենը, որ զարմանքն ու հիացմունքը միշտ ուղեկցել են Հայաստան եկած այցելուներին: Հայկական խոհանոցը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր վայրերից եկող գուրմաններին գտնել իրենց ճաշակին և քիմքին հաճո ուտեստներ:

      Հայկական խոհանոց հուրասիրող ռեստորաններից շատերը արժեվորվում են նաև նրանով, որ դրանք տեղակայված են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների, տեսարժան վայրերի, բացառիկ մշակութային կոթողների հարևանությամբ և անկրկնելի, չքնաղ բնաշխարհի գրկում: