Навигация


Խորհրդային Հայաստան


     Իր առջեւ նպատակ դնելով վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները` խորհրդային նոր իշխանությունը անդրկովկասյան հանրապետությունների խորհրդայնացման հեռահար քաղաքականություն էր վարում: 11-րդ Կարմիր բանակը, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո (ապրիլ 1920թ.), գրավում է Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի հիմնական տարածքները, իսկ 1920-ի օգոստոսին Հայաստանի և Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ստորագրվում է հաշտության համաձայնագիր, որով Խորհրդային Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ճանաչել դրանք իբրև վիճելի տարածքներ` պայմանով, որ դրանց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր բնակչության կամքի` այսինքն հանրաքւեի արդյունքում: 1920-ի նոյեմբերի 29-ին Կարմիր Բանակի եւ հայ բոլշևիկների ոչ մեծ ջոկատներ Խորհրդային Ադրբեջանի կողմից մտնում են Իջևան (Քարվանսարա) և Հայաստանը հռչակում խորհրդային: