Навигация


Զաքարյանների իշխանությունը Հայաստանում


     Արդեն XI դարի վերջերից սկսվում է սելջուկյան տերության անկումը: Զավթիչներից փրկված հայ ազնվականության մնացորդները գլխավորում են հայ ազատագրական պայքարը: Միավորված եւ Վրաստանի օգնությամբ, մեկ տասնամյակի ընթացքում սելջուկյան տիրապետությունից ազատագրվում է Հյուսիս-արևելյան Հայաստանը: Ազատագրված տարածքները Վրաց թագավորության կազմում ղեկավարվում էին Զաքարյան իշխանական տան և նրանց վասալների կողմից և ունեին լայն ինքնավարություն:
      Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները և այլ հայ իշխաններ բարձր պաշտոններ էին գրավում վրացական արքունիքում: Հայաստանի ազատագրված հողերը շատ շուտով վերականգնում են իրենց տնտեսությունը և կարևոր դեր են խաղում հայկական մշակույթի, արհեստների ու գիտության հետագա զարգացման մեջ: